Եվ Արման Նուռից
100% Հաղթանակ՝ Արարատյան դաշտավայրի տեղածին խաղողի տեսակ։ Ինքնաբերական խմորում և 3 տարի հնեցում կովկասյան կաղնուց պատրաստված տակառներում։ Հիմնվելով հայկական հնագույն ավանդույթների վրա և կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մեզ հաջողվել է ստեղծել եզակի համահնչյունություն (սիներգիա): Պահպանել մութ և զով վայրում՝ 8–16°C ջերմաստիճանի պայմաններում։